Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդան հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները (Իրաքի և Շամի իսլամական պետություն) Իրաքում և Սիրիայում «աննկարագրելի դաժանության հասնող հանցագործություններ» են կատարել: Այս մասին գրում է BBC-ն:
Սակայն, դատախազի խոսքերով` ՄՔԴ-ն իսլամիստական խմբավորման կատարած հանցագործությունները հետաքննելու լիազորություն չունի, քանի որ ոչ Իրաքը և ոչ էլ Սիրիան Հռոմի կարգավիճակի մասնակիցներ չեն, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն դատարան չի դիմել հետաքննություն անցկացնելու հայցադիմումով:
Բենսուդան ասել է նաև, որ դատարանը կարող է մեղադրանք ներկայացնել խմբավորման շարքային գրոհայիններին, որոնք Սիրիա և Իրաք կռվելու են եկել ՄՔԴ անդամ երկրներից: Նշվում է, որ օտարերկրացի գրոհայիններից ոմանք կարող են մասնակից լինել մարդկության դեմ և ռազմական հանցագործություններին:








































