Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբետչը TV ոլորտում BAFTA մրցանակին է առաջադրվել, գրում է RIA Novosti-ն:
Քամբերբետչն այս տարի արդեն երկրորդ անգամ է առաջադրվել «Լավագույն դերասան» անվանակարգում, սակայն երկու անգամ էլ` անհաջող: 38-ամյա բրիտանացին առաջադրվել է «Շերլոք» սերիալում գլխավոր դերի համար, որը նկարահանվել է BBC-ի կողմից:
«Շերլոքը» Շերլոք Հոլմսի և Վաթսոնի մասին պատմող պատմության ժամանակակից մեկնաբանությունն է: Ֆիլմը նկարահանվել է Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործությունների հիման վրա:
Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա մայիսի 10-ին՝ Լոնդոնի Թագավորական թատրոնում:








































