Իսպանիայի Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ն ուժերն է չափելու «Ռայո Վալեկանո»-ի հետ:
Քրիշտիանու Ռոնալդուն այդ խաղում կարող է խփել «Ռեալ»-ում իր հոբելյանական՝ 300-րդ գոլը պաշտոնական խաղերում: Այժմ պորտուգալացու ակտիվում կա 299 գոլ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Գրանադա»-ի դեմ խաղում պենտա-տրիկից հետո դարձել է Լա Լիգայի պատմության 8-րդ ռմբարկուն: Նրա Պրիմեիայում 214 գոլ է խփել: Առաջին տեղում Լիոնել Մեսսին է՝ 275 գոլով:
«Ռեալ»-ը «Ռայո Վալեկանո»-ի հետ ուժերը կչափի այսօր՝ ապրիլի 8-ին:







































