Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Մենք ուժ ենք, դրա համար էլ վախենում են քաղբանտարկյալներին ազատ արձակել»

Ապրիլի 8-ի հանրահավաքում ամփոփելով ելույթը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մինչև հաջորդ հանրահավաքը, որը կկայանա ապրիլի 28-ին, Կոնգրեսը ակնկալում է, որ կկատարվեն «հանուն երկխոսության» իրենց կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ «քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը»:

«Եթե դա տեղի չունենա, ապա Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռևս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»:

«Առաջին լրատվականը» ՀՀՇ վարչության անդամ Հարություն Ուռուտյանին հարցրեց` եթե պահանջները չկատարվեն, որո՞նք պետք է լինեն Կոնգրեսի անելիքները: «Կոնգրեսը կոնկրետ քայլեր կկատարի, և կպահանջենք իշխանությունների հրաժարականը», նշեց նա` իշխանություններին կոչ անելով հրաժարական տալ. «Մենք այսօր ունենք ոչ լեգիտիմ իշխանություն, այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք սահմանադրական ճանապարհով ընտրություններ»:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները չեն գնում այդ պահանջների կատարման, չէ՞ որ դա նաև իրենց վարկանիշը կարող է բարձրացնել, Հարություն Ուռուտյանը պատասխանեց.
«Կոնգրեսը իրենից մեծ ուժ է ներկայացնում, Սասունի, Նիկոլի, Սամսոնի, Արամի, Շմավոնի նման տղաները և մյուս` ազատ արձակվածներս, ուժ ենք ներկայացնում, դրա համար էլ վախենում են քաղբանտարկյալներին ազատ արձակել, նրանք մտավախություն ունեն, որ նրանց ազատ արձակմամբ իշխանափոխությունը կարագանա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում