Սիրիացի ապստամբները փետրվարի 13-ին հայտարարել են «Ալ-Նեյրաբ» ավիաբազայի գրավման մասին, որը տեղակայված է Հալեպի հարավ-արևելքում, հաղորդում է Reuters-ը:
Այդ ավիաբազայի թռիչքուղին օգտագործվում է նաև որպես Հալեպի միջազգային օդանավակայան: Այսկերպ քաղաքի ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը ներկայում խափանված է:
Ընդ որում, դեռ հայտնի չէ՝ ապստամբներն արդյոք հենց օդանավակայանի՞ շինություններն են գրավել, թե՞ ոչ:
Օդանավակայանի դարանակալումը սկսել էր դեռ տարեսկզբից: Ապստամբները շրջապատել էին օդանավակայանը, փակել մուտքի ու ելքի ուղիները: Նրանց հետ հաղորդակցությունը կատարվել է միայն օդային ճանապարհով՝ ուղղաթիռների օգնությամբ:
Դրա հետ միասին ապստամբները հայտնել են, որ վերջին օրերին զգալի առաջ են շարժվել Հալեպի ուղղությամբ ընթացող մարտերում:









































