Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը խոսել է թիմի հարձակվող Լորենտո Ինսինյեի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ինսինյեն «Ռոմա»-ի դեմ խաղից առաջ ինձ ուրախացրեց: Նա հիանալի է մարզվում և պատրաստ կլինի առաջիկա հանդիպումներին:
Նա երիտասարդ է, սակայն շատ լավ հարձակվող է: Նա մեծ օգուտ կտա մեր թիմին»,- հայտարարել է Բենիտեսը:







































