Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Ալմերիա»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
«Մենք ներկա պահին գտնվում ենք Իսպանիայի առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականում, սակայն դա ոչինչ չի նշանակում:
Ամեն ինչ կարող է պատահել, քանի որ առաջնության ավարտին դեռ կան ևս մի քանի հանդիպումներ:
Ցանկալի կլիներ հաղթել բոլոր խաղերում, սակայն դա անհնար է»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:








































