Saturday, 06 06 2026
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»

Անդրիաս Ղուկասյանի մոտ կհերթապահեն վերակենդանացման մասնագետները

Մտահոգված լինելով հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն այսօր կրկին այցելել է նրան։ Հետաքրքրվելով ՀՀ նախագահի թեկնածուի ինքնազգացողությամբ` նախարարը տեղեկացրեց, որ հացադուլի այս փուլում յուրանքանչյուր պահի նրա օրգանիզմում կարող են անդառնալի փոփոխություններ լինել` անցանկալի, ծանր հետևանքներով։

Այցից հետո նախարար Դումանյանի մոտ կայացել է խորհրդակցություն` առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Գնահատելով ունեցած նվազագույն օբյեկտիվ և սուբյեկտիվ տվյալները, ինչպես նաև քննարկելով 24 օր հացադուլում գտնվող մարդու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին բժշկական գրականությունում նկարագրված իրավիճակները, մասնագետներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հնարավոր վատթարագույն զարգացումների կապակցությամբ։

Խորհրդակցությունից հետո ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը որոշում է կայացրել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վայրում շուրջօրյա բժշկական հսկողությունն իրականացնել շտապօգնության ռենիմատոլոգների ուժերով` վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում` ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը, ինչպես նաև պնդում է, որ կանխատեսելի բարդություններից ու անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում իրականացնել լաբորատոր-գործիքային հետազոտություն։ Առաջարկվում է նախագահի թեկնածուի ցանկացած անձանց ուղեկցությամբ, իրենց կողմից ընտրված բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում, հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտա մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա այս պահի առողջական վիճակի վերաբերյալ։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում