Բրիտանիայում Պլիմուտի բնակչին դատում են այն պատճառով, որ նա տրանսպորտային կոլապս է առաջացրել ու ավելորդ խնդիրներ առաջացրել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների համար:
Գինովցած Լի Բասեթը գրազով համաձայնել է կախվել կամրջի երթևեկելի հատվածում՝ գրեթե դիպչելով անցնող մեքենաների տանիքին:
Կատակը պետք է տևեր մի քանի րոպե, սակայն Բասեթի ընկերը միայնակ չի կարողացել նրան վեր բարձրացնել:
Արդյունքում՝ հունվարի 24-ի երեկոյան ժ. 21:00-ին Պլիմուտի Գդինիա փողոցի կամրջի մոտ են հավաքվել հրշեջներ, ոստիկաններ ու շտապօգնության մեքենաներ՝ հաղորդում է Plymouth Herald-ը:
Նրանց հաջողվել է կես ժամում փրկել ճանապարհից 2.5 մետր բարձրության վրա կախված տղամարդուն: Այդ նպատակով հարկ է եղել փակել մի քանի փողոց: Արդյունքում՝ կատակը Բասեթին արժեցել է 4875 ֆունտ-սթեռլինգ (ավելի քան 7500 դոլար):










































