Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 13-ին ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում:
Ակնկալվում է, որ իր ելույթում Էրդողանն անդրադառնալու է Թուրքիայի ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների խնդրին:
Նշվում է, որ Էրդողանին ուղեկցելու է թուրք պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նիստում ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով իր ելույթում անդրադարձել էր Հայոց ցեղասպանության ու ղարաբաղյան հիմնախնդիրներին: Բացի այդ, լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Գյուլը հպարտորեն հայտարարել էր, որ ինքը Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն է:









































