Ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր Պիեռ Բուլեզը BBVA Foundation Frontiers of Knowledge Awards մրցանակ է ստացել «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում և 400 000 եվրո: Այս մասին հայտնի է դառնում մրցանակաբշխության կայքից, որը շնորհվում է արդեն 5-րդ տարին անընդմեջ գիտական տարբեր ոլորտներում և մշակույթում ձեռքբերումների համար:
BBVA-ի ֆոնդը Բուլեզին նշել է ոչ միայն որպես առաջատար կոմպոզիտորի, այլև որպես կենտրոնական դեմքի երաժշտության զարգացման գործում: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն ուշադրություն են դարձրել նրան, որ Բուլեզը գիտակցում է ժամանակակից աշխարհում արվեստագետի ինտելեկտուալ և սոցիալական պատասխանատվությունը:
Բուլեզը համարվում է XX դարի ամենանշանակալի երաժիշտներից մեկը:











































