Thursday, 18 06 2026
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանում չինական դպրոցի հիմնաքարը կդրվի աշնանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերեբերող մի շարք հարցեր: Չինական կողմը տեղեկացրել է, որ այժմ ընթանում է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը:

Նախագծման աշխատանքների ավարտից և օրենքով սահմանված կարգով նախագծի հաստատումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Կողմերն հույս են հայտնել, որ Երևանում չինական դպրոցի հիմնաքարը կդրվի արդեն աշնանը:

Անդրադառնալով կրթության ոլորտում հայ-չինական համագործակցության խորացման և զարգացման հեռանկարներին՝ նախարարն ու դեսպանը կարևորել են նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած վերջին այցի ժամանակ կնքված միջպետական համաձայնագիրը, որով նախատեսվում է նաև երկկողմ կրթական կապերի զարգացում, դիպլոմների փոխճանաչում, որը, ինչպես ընդգծել է ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների համար կարևոր ձեռքբերում է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-չինական միջպետական համաձայնագրով հատկացվող կրթաթոշակային ծրագրերին: Նշելով, որ Չինաստանի բարձրագույն կրթության հանդեպ հայ երիտասարդների հետաքրքրությունը գնալով մեծանում է, նախարարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ միջպետական ծրագրի շրջանակում լրացուցիչ տեղեր հատկացնելու համար: Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացումն իրենց համար առաջնահերթություն է և դեսպանատունը պատրաստ է աջակցել բոլոր ծրագրերի իրագործմանը:

Դեսպան Թիան Էրլունին առաջարկել է ՀՀ ԿԳ նախարարին՝ քննարկել չինարենը Հայաստանի հանրակրթական դպրոցներում որպես օտար լեզու ընդգրկելու հարցը:

Նշելով, որ տեսականորեն առաջարկն ընդունելի է և նախարարությունը կարող է Հայաստանի դպրոցականներին որպես օտար լեզու նաև չինարենն ընտրելու հնարավորություն ընձեռել, նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ մինչ այդ անհրաժեշտ է համապատասխան կրթական չափորոշիչ, ծրագրեր, դասագրքեր և դասավանդման մեթոդներ մշակել: Այդ նպատակով ՀՀ ԿԳՆ նախապատվություն է տալիս միջպետական ծրագրով չինարեն լեզվի ուսուցման մասնագիտությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև չինական դպրոցի կառուցման կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում