Եվրամիությունը հույս ունի, որ Վիլնյուսի գագաթնաժողովում կհաջողվի ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հետ:
ԵՄ-ն հույս ունի, որ գագաթնաժողովը հստակ արդյունքներ կտա և կհաջողվի ասոցացման մասին համաձայնագիր կնքել Հայաստանի, Վրաստանի ու Մոլդովայի հետ և առաջընթացի հասնել Ադրբեջանի հետ բանակցություններում:
Ինչպես հաղորդում է «Կավկազ Օնլայնը», այս մասին Թբիլիսիում Արևելյան գործընկերության ոչ ֆորմալ հանդիպման շրջանակներում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Մենք հույս ունենք, որ Վիլնյուսում բարձր մակարդակի հանդիպումը կտա հստակ արդյունքներ, և մեզ կհաջողվի ասոցացման մասին համաձայնագիր կնքել Հայաստանի, Վրաստանի ու Մոլդովիայի հետ, և առաջընթաց ձեռք բերել Ադրբեջանի հետ բանակցություններում»,- հայտարարել է եվրահանձնակատարը:
Նշենք, որ Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը:










































