Կատալոնական «Բարսելոնա»-ի խաղացող Պեդրոն խոսել է «Սանթոս»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին:
Պեդրոն Նեյմարին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
«Նեյմարը կարող է զգալիորեն հզորացնել «Բարսելոնա»-ն: Բացի այդ, հիմնական կազմում տեղի համար մրցակցությունն ավելի մեծ կլինի: Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- հայտարարել է Պեդրոն:






































