Հայտնի երաժիշտ, 89-ամյա B.B. King-ը հոսպիտալացվել է՝ կապված դիաբետի սրման հետ։ Բլյուզ երաժշտին Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկն են տեղափոխել անցած հանգստյան օրերին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Հոսպիտալացումը կապված է երկրորդ տիպի շաքարային դիաբետի սրման հետ։ Նա այդ հիվանդությամբ տառապում է ավելի քան 20 տարի։
«Գրեմմիի» մի քանի մրցանակակրի մոտ բժիշկներն ախտորոշել են օրգանիզմի ջրազրկում։ Համանման ախտորոշմամբ նա հոսպիտալացվել էր անցած տարվա հոկտեմբերին Չիկագոյում համերգի ժամանակ։ Այնուհետև նա ստիպված էր եղել չեղյալ հայտարարել մնացած 8 ելույթները։










































