Դերասանուհի Պենելոպե Կրուսն ու նրա ամուսինը՝ դերասան Խավիեր Բարդեմը, սպասում են իրենց երկրորդ երեխային: Այս մասին EFE գործակալությանը պաշտոնապես հայտնել է զույգի ներկայացուցիչը: Ընդ որում՝ վերջինս ոչ մի մեկնաբանություն չի տվել 38-ամյա դերասանուհու վիճակի ու հղիության ժամկետի մասին՝ գրում է lenta.ru-ն:
Կրուսի ու Բարդեմի համար իրենց ապագա երեխան երկրորդն է: Նրանց առաջնեկը՝ Լեոնարդոն, ծնվել է 2011թ. Լոս Անջելեսի կլինիկայում: Դերասանուհին ներկայում գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ աշխատում է նոր նախագծի վրա: Անձամբ Բարդեմն ու Կրուսը դեռ մամուլի հետ չեն քննարկել ընտանիքի համալրման հարցը:
Լուրերն այն մասին, որ Կրուսը սպասում է երկրորդ երեխային, ԶԼՄ-ներում հայտնվեց փետրվարի սկզբին, սակայն լուրը միայն հիմա է պաշտոնապես հաստատվում:
Պենելոպե Կրուսն ու Խավիեր Բարդեմը սկսել են հանդիպել 2008թ.: 2010թ. ամռանը սիրահարները ամուսնացան Բահամյան կղզիներում:









































