Ֆրանսիական «Լիլ»-ի դանիացի պաշտպան Սիմոն Կյաերը հետաքրքրել է իտալական «Ինտեր»-ին և «Միլան»-ին, հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրը նշում է, որ Կյաերի համար իտալական թիմերը պատրաստ են վճարել 7 մլն ֆունտ ստերլինգ:
Հավելենք, որ 26-ամյա դանիացին ժամանակին հանդես է եկել «Պալերմո»-ում, «Ռոմա»-ում և «Վոլֆսբուրգ»-ում:









































