73 տարեկան հասակում մահացել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի նահանգապետ Սաթամ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը,- հաղորդում է RIA Novosti-ն:
Արքայազն Սաթամը՝ Սաուդյան Արաբիայի հիմնադիր թագավոր Աբդել Ազիզ Ալ-Սաուդի որդին և իշխող միապետի ոչ հարազատ եղբայրն է եղել:
Արքայազնը Էր-Ռիադի նահանգապետի պաշտոնը ստանձնել էր երկու տարի առաջ, իսկ մինչ այդ շուրջ 40 տարի զբաղեցրել մայրաքաղաքի նահանգապետի տեղակալի պաշտոնը:
Թագավորությունում աշխատող արևմտյան լրագրողների խոսքերով՝ վերջին մի քանի տարիներին արքայազն Սաթամը ծանր հիվանդ է եղել:
Նա դարձել է թագավորության հիմնադիրի երրորդ մահացած որդին վերջին երկու տարվա ընթացքում: 2011 և 2012 թթ. Սաուդյան Արաբիան հրաժեշտ տվեց երկու արքայազներին՝ Սուլթան բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդին և Նաիֆ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդին:







































