WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (36-3-0, 28 նոկաուտ) մեկնաբանել է աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (43-3-0, 24 նոկաուտ) դեմ առաջիկա մենամարտը:
«Ռոբերտը ցանկանում է վերադարձնել տիտղոսը, այդ իսկ պատճառով ես ավելի մեծ ոգևորությամբ եմ սպասում առաջիկա մենամարտին:
Մեզ իսկական ճակատամարտ է սպասվում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ չեմպիոնի տիտղոսն ինձ մոտ կմնա»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է EastSideBoxing պարբերականը:






































