Այս հանգստյան օրերին Մալիբուում կազմակերպված երեկույթների են մասնակցել նաև հոլիվուդյան դերասաններ Էշթոն Քատչերն ու Միլա Կունիսը՝ դստեր հետ, գրում է spletnik.ru-ն:
Այնտեղ եղել են նաև այլ հայտնիներ, որոնց թվում՝ Գվինեթ Փելթրոուն ու Բոնոն:
Սակայն, լուսանկարիչներին հետաքրքրել են հենց Քատչերն ու Կունիսը՝ Ուայաթ Իզաբելի հետ, այնպես որ, պապարացիները բացառիկ հնարավորություն ունեին ընտանիքին ամբողջ կազմով լուսանկարելու:












































