Այս տարի Քրիստեն Ստյուարտը մասնակցել է ֆրանսիական Chanel նորաձևության տան միանգամից երկու արշավի: Մարտի սկզբին հրապարակվել էին լուսանկարներ՝ որպես աջակցություն 11.12, Boy ու Girl պայուսակների:
Բացի Ստյուարտից՝ այդ ֆոտոսեսիային մասնակցել են Կարլ Լագերֆելդի ևս երկու մուսաներ՝ Վանեսա Պարադին ու Էլիս Դելալը՝ գրում է Elle-ը:
Ստյուարտը դարձել է բրենդի արևապաշտպան ակնոցների հավաքածուի ու օպտիկական շրջանակների դեմքը:
Սև-սպիտակ լուսանկարներում, որի հեղինակը Chanel-ի ստեղծագործակլան տնօրենն է, Քրիստենը պատկերված է անդրոգինային կերպարով՝ նվազագույն դիմահարդարմամբ ու անփույթ կարճ կտրած մազերով:










































