Երաժշտական փառատոներն ամենևին էլ համերգներ կամ երեկույթներ չեն։ Օրեր շարունակ պարելը, քրտնելը, արևի և ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը շեղվում են կենսագործության բնական ուղուց։
Փառատոների հետ եկող վտանգների մեծ մասը կապված է ռեկրեացիոն նպատակներով թմրանյութերի օգտագործման հետ։
Փառատոների ժամանակ հանդիպող ընդհանուր առողջական խնդիրներին է անդրադարձել Patient.co.uk-ի կլինիկական խորհրդատու բժիշկ Սառա Յարվիսը՝ Mashable-ի հետ զրույցում։
Առաջին մտահոգությունն առնչվում է ջրազրկմանը։ Ըստ Սննդի անվտանգության եվրոպական գործակալության՝ կանայք օրական պետք է խմեն 8, իսկ տղամարդիկ՝ 10 բաժակ ջուր։

Այրվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է գլխարկ և ակնոց։ Այլ մտահոգության պատճառ կարող են դառնալ գերհոգնածությունն ու կլաուստոֆոբիան՝ վախը փակ տարածքներից։ Ալկոհոլն ու թմրանյութերը մարդկանց առավել հակված են դարձնում կլաուստոֆոբիայի։ Ամբոխի մեջ արգելափակված՝ ոմանք կարող են անհանգստություն, սրտխփոց զգալ. այդ դեպքում պետք է խոր և դանդաղ շնչել։

Սովածություն, զրնգոց ականջներում, ջերմաստիճանային փոփոխություններ, ոտքերի ցավ. սրանք լրացնում են փառատոների հետևանքների շարքը, որոնց մասին պետք է հոգալ մասնակցությունից առաջ։

Ականջները պահպանելու համար առաջարկվում է ականջի համար նախատեսված խցաններից օգտվել, տաք հագուստ վերցնել եղանակային փոփոխություններից պաշտպանվելու համար, իսկ ոտքերի հոգնածությունից ազատվելու համար պետք է նստել գետնին և շարժել թաթերը։










































