Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ իր թիմը գերազանց մարզավիճակում է: Այդ կապակցությամբ իտալացի մասնագետը նշել է նաև, որ հիմնական կազմն ընտրելու հարցում խնդիրներ է ունենալու:
«Ներկայումս մեր թիմը հիանալի մարզավիճակում է: «Ռեալ»-ը երբեք նման ֆունկցիոնալ վիճակում չի եղել: Նկատի ունեմ նաև նախորդ մրցաշրջանը: Ինձ համար դժվար է ընտրել թիմի հիմնական կազմը: Կփնտրեմ նրանց, ովքեր այնքան լավ մարզավիճակում չեն, որքան մյուսները»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք` «Ռեալ»-ը ջախջախիչ` 9:1 հաշվով հաղթանակ է տարել «Գրանադա»-ի նկատմամբ:







































