Այս շաբաթ Փերիս Հիլթոնը զարմացրեց շատերին իր հայտարարությամբ այն մասին, որ վերջին շրջանում իր կյանքը շատ է փոխվել, ու հիմա ինքը պատրաստվում է իր ամբողջ ժամանակն ու ուժերը նվիրաբերել սեփական բիզնեսի զարգացմանը: spletnik.ru-ն ներկայացնում է 34-ամյա դերասանուհու փոխակերպումները:
Փերիսը ծնվել է 1981թ. փետրվարի 17-ին: Նա Կոնրադ Հիլթոնի թոռնոհին է, որը համաշխարհային Hilton հյուրանոցային ցանցի հիմնադիրն է:
19 տարեկանում նա պայմանագիր կնքեց Դոնալդ Թրամփի մոդելային T Management գործակալության հետ և դարձավ պրոֆեսիոնալ մոդել:
Դրանից հետո աղջիկը սկսեց հանդես գալ հայտնի բրենդների գովազդում, այդ թվում՝ Iceberg, GUESS, Tommy Hilfiger, Christian Dior ու Marciano-ի համար:
Բացի մոդելային բիզնեսից՝ նա որոշեց իր ուժերը փորձել հեռուստատեսության մեջ, մասնակցել է անգամ մի քանի հայտնի սերիալների նկարահանման աշխատանքին:
1999

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

1999-2000թթ.

2001-2002թթ.

2003-2004թթ.

2005-2007թթ.

2008-2009թթ.

2010-2011թթ.

2012-2013թթ.

2014-2015թթ.









































