Նյու Յորքի ավտոմոտոշոուում ներկայացրել են նոր Jaguar XF-ը: Ավտոմեքենայի բազային մոդիֆիկացիան հագեցած է 2,0-լիտրանոց շարժիչով, ունի 163 ձիաուժ հզորություն, գրում է «Տելեգրաֆը»:
Նորույթի արտադրությունը կսկսվի Կասլ Բրոմվիչի ընկերությունում, որտեղ արդեն ընթանում է XJ-ի ու F-Type-ի հավաքումը:
4-դռնանի մեքենան կառուցված է մոդուլային iQ հարթակի վրա: Ավտոմեքենայի շասսին 75%-ով բաղկացած է ալյումինից:
Նորույթի դիզայնը հիշեցնում է XE փոքր մոդելը: տեղադրված է մուլտիմեդական InControl Touch Pro համակարգ, 10,2-դյույմանոց սենսորային էկրան:










































