Կանացի մարմինը հին հունական արվեստում պատկերված է ավելի զուսպ, քան տղամարդկայինը: Կանացի մարմինը նրանք երբեմն ծածկում էին, սակայն տղամարդանց պատկերում էին առանց հագուստի: Հին Հունաստանի արվեստի գործիչները ընդհանրապես չէին ամաչում մերկությունից, հատկապես տղամարդկանց, գրում է korrespondent.net-ը:
Բրիտանական թանգարանում «Գեղեցկության բնորոշում» ցուցահանդեսը ցուցադրում է այցելուներին, թե որքան են հույները տարված ֆիզիկական կատարելության գաղափարով:
Բրիտանական թանգարանի աշխատակից դոկտոր Յան Ջենկինսը չի կարողանում հստակ պատասխան տալ հարցին, թե ինչու է այդ ժամանակների կանանց մերկությունը հենց Հին Հունաստանում գնահատվում ավելի շատ, քան այլ մշակույթներում:
«Հույների համար մարմինը միայն դրական իմաստ ուներ. նրանք դրանից չեն ամաչել: Հին հունական մարտարվեստի դպրոցում մերկանալը փաստացի բարձաճաշակ հասարակոություն մտնել էր նշանակում: Մերկ բնորդի պատկերումը ամենուր էր, ու դժվար թե ինչ-որ մեկի շոկի ենթարկեր»,- ասում է նա:
Ցուցադրությունը ներառում է մոտ 150 ցուցանմուշ, որոնք գերազանցապես քանդակներ են: Ներկայացված են հնագույն ժամանակների հիանալի օրիգինալ նմուշներ, ինչպես նաև Հին Հունաստանի մարմարե ու բրոնզե արձանների պատճեններ:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 5-ը:







































