Friday, 19 06 2026
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Թուրքիան ծուղակի մեջ է. Հայոց ցեղասպանությունը աշխարհն ընկալում է որպես ճշմարտություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փարիզի «ԱՅԲ ՖՄ» հայկական ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը։

-Պարոն Գաբրիելյան, Փարիզի Սորբոնի համալսարանում օրեր առաջ «Հայոց Ցեղասպանություն.100 տարվա հետազոտություն» թեմայով գիտաժողով տեղի ունեցավ։ Ի՞նչ կարող ենք արձանագրել:

-Սա 100-ամյակին ընդառաջ Ֆրանսիայի մեջ տարվող, բայց նաև միջազգային մակարդակով ամենացայտուն գիտական հանգրվաններից մեկն էր, որտեղ ներկա են աշխարհով մեկ տարածված փայլուն մասնագետներ։ Հատկանշական է մոտ 20 թուրք մասնագետների ներկայությունը, որոնք եկել էին ամենայն հանգստությամբ ներկայացնելու ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին իրենց տեսակետները, այլ նաև գիտական աշխատության մեջ բերելու նոր նյութեր, նոր մանրամասնություններ, իրենց պրպտումների արդյունքները։ Սա այն էր, ինչ 10-20 տարի առաջ հայերը չէին կարող պատկերացել, որ թուրքը փաստագրական հետազոտական աշխատությունների մասնագետ դառնա։ Սա արդեն իրականություն է։ Իրականություն է նաև այն, որ այսօր ակադեմիական ընդունված հարթակ կա, որտեղ ցեղասպանությունն ընդունված է ոչ թե որպես քննարկման նյութ, այլ հետազոտման նյութ, որպեսզի ընդհանուր մակրոպատմությունից պատմագրություն անցնի միկրոպատմություն, այսինքն՝ անդրադառնա մանրամասնություններին։ Միջոցառումը տեղի ունեցավ երեք վայրերում, այդ թվում՝ Սորբոնում։ Ֆրանսիայի նախագահը միակն է աշխարհում, որի հովանու ներքո նման միջոցառում է տեղի ունենում, որտեղ կրթության նախարարն այնպիսի ճառ է արտասանում, որը եթե նման ճառ արտասանվեր ԱՄՆ-ում պետական նման մակարդակի գործչի կողմից, դա կդառնար մեծ իրադարձություն։ Իսկ Ֆրանսիան նախագահի ու կրթության նախարարի մակարդակով պնդում է, որ Հայոց ցեղասպանության պատմագրությունը պետք է անցնի ակադեմիական մասնագիտական, քաղաքականացման մակարդակի՝ երիտասարդներին այդ պատմությունը փոխանցելու և դաստիարակելու նպատակով։ Ֆրանսիայի կրթության նախարարը ցանկանում է, որ պատմության դասագրքերում ավելի թափանցիկ ու շեշտված ներկայացվի Հայոց ցեղասպանությունը։ Կետերից մեկն էլ այն է, որ հրեաների ցեղասպանության կենտրոնում տեղի ունեցավ այդ կոնֆերանսը, որը ամեն օր մի վայրում է տեղի ունենում։ Նպատակն է ցույց տալ, որ հրեաները ոչ միայն ունեն պարտականություն իրենց ներդրումը բերելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այլ նաև անուղղակի ճնշում գործադրել Իսրայելի վրա, հրեական այլ կազմակերպությունների և անհատների վրա, որոնք քաղաքական պատճառներով կարծում են, որ պետք չէ արծածել Հայոց ցեղասպանության հարցը, քանի որ դա Իսրայելին վնաս է։ Այս քայլը գալիս է շեշտելու, որ կան հրեաներ, որոնց համար Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականությունից վեր է և իրենց խղճի պարտքն են կատարում ակադեմիական, գիտական մակարդակով։

Սա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից ամենացայտուն քայլերից մեկն էր։ Փաստորեն Սորբոնում տասնյակ հեղինակավոր մասնագետների, այդ թվում՝ թուրք փորձագետների մասնակցությամբ նման միջոցառում է տեղի ունենում։ Սա իսկապես մեծ իրադարձություն էր, որն անպայման իր հետքն է ունենալու հետագա քայլերի վրա։

-Շատերն են այսօր պնդում, որ պետք է հայության անելիքը կենտրոնացնել ապրիլի 25-ի և դրան հաջորդող օրերի և տարիներ վրա: Պետք է կենտրոնանալ ապրիլի 24-ից հետո անելիքի վրա:Այս առումով Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Ցեղասպանության 100-րդ տարելիցը նախ մեր հարգանքի տուրքն է նահատակներին, մեր սրտի պարտքն է նշելու մեր նախնիների անցած տառապալի ճանապարհը։ Ցեղասպանության 100-րդ տարելիցը բոլոր այդ անձնական ողբերգությունների խտացումն է, նաև թուրքերի կողմից մեր քաղաքակրթական կորստի, մեզ բնաջնջելու փորձն է՝ թե՛ ազգի բնաջնջման, թե՛ հողի կորստի, թե՛ մշակույթի անկման, թե՛ մեր եկեղեցիների ու սրբատեղիների կորստի, թե՛ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում մեր ունեցած բարձր մտավորականության, գրողների, լրագրողների, ճարտարապետների, բժիշկների, քաղաքական գործիչների կորստի ձևով։ Ցեղասպանության 100-ամյակը սոսկ տարելից չէ, այն մի ամբողջ ազգի անցյալի ու ապագայի շաղկապման հանգրվան է։ Եվ այս առումով է, որ հայ ժողովուրդը և ամեն մի անհատ որպես սրբություն մոտենա 2015-ի ապրիլի 24-ին։ Սա նաև նվիրապետական առումով ամսաթիվ է, որ պետք է ամեն մարդ իր սրտի խորքում սրբացնի ու իմաստ տա այդ օրվան, այդ թվում նաև ապագայի համար։ Ցեղասպանության 100-ամյակը նաև այն հանգրվանն է, որ պետք է Թուրքիային հասկացնի, որ եթե հույս կար, որ մեկ սերունդ հետո աշխարհով մեկ տարածված հայությունը կդառնար ամերիկահայ ու ֆրանսահայ, չէի խոսի հայերեն, կկտրվեր կապը Մուշի, Բիթլիսի ու Խարբերդի հետ և հայկական հարցը մոռացության կտրվեր, այդ հողերը կլցվեին իսլամական ժողովուրդներով, սակայն մենք կարողացանք մի քանի սերունդ հետո ոչ թե մոռանալ, այլ ավելի վառ դարձնել հիշողությունը և 100-րդ տարելիցն այն հանգրվանն է, որ 101-ամյակն ավելի ուժեղ պիտի լինի, քան 99-ամյակը, 102-ամյակն ավելի ուժեղ պիտի լինի, քան 98-ամյակը։ Թուրքիան արդեն ծուղակի մեջ է ընկել, հետդարձ չունի և պետք է փորձի տարբեր ձևերով, նոր հնարքներ ստեղծելով իր պաշտպանողական քաղաքականությունը կարողանա երկարաձգել։ Բայց փախչելու տեղ չկա, որոշված է և ընթացքի մեջ է, որ Թուրքիան ճանաչի, թե չճանաչի, Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության մեջ արդեն ընկալվում է որպես ճշմարտություն՝ ի հեճուկս ժխտողական բոլոր փորձերի։ Մենք հիմա պիտի կարողանանք նոր հանգրվան բացել, և այստեղ ընթացող սիմպոզիումը ցույց է տալիս, որ նույնիսկ մեր ցեղասպանությանը ճանաչել տալու աշխատանքներն անցել են այլ մակարդակի, չնայած Հայաստանը ոչ նավթ ունի, ոչ էլ ռազմավարական շահ կարող է ներկայացնել ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ այլ ժողովուրդների համար, ոչ էլ իմաստ կա մեզ հետ առևտրային հարաբերություններ մշակելու։ Այսինքն, մենք զրկված ենք բոլոր շահադիտական առավելություններից, որ ունի Թուրքիան, բայց այդուհանդերձ, մենք կարողացել ենք և այսուհետ ավելի ենք կարողանալու մեր քաղաքական պայքարը տանել ավելի բարձր ու արհեստավարժ մակարդակների։ 2015-ն այն պատվանդանն է, որի վրա պիտի կանգնի մեր ապագա պահանջատիրական պայքարը։

-Իսկ ինչպիսի՞ն է ֆրանսահայ համայնքի վերաբերմունքը Ցեղասպանության համահայկական հռչակագրի վերաբերյալ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ քննադատության ենթարկեց այդ հռչակագիրը։ Դուք բացեր նկատո՞ւմ եք այդ հռչակագրում:

-Հայաստանի առաջին նախագահը վերջին մարդն է, որի կարծիքի շուրջ ես քննարկում կկատարեմ։ Միանշանակ սա հայ ժողովրդի փիլիսոփայական, քաղաքական, հոգեբանական տասնամյակների և աշխարհի տարբեր մայրցամաքների վրա տարածվող հայ ժողովրդի միտքն է, պահանջատիրության ապագայի ակնկալիքների և մեր հայկական միասնականության դրսևորումն է։ Այնտեղ կան պատմության և ապագայի պահանջատիրության հետ կապված հարցեր, որոնք առաջին անգամ հնչում են Հայաստանի պետական ամենաբարձր մակարդակով, հայ ժողովրդի տարբեր մասնիկների մասնակցությամբ, որովհետև պետք է ասել, որ այս հռչակագիրը և բովանդակությունն ամիսներ առաջ ուղղված էր բոլոր համայնքներին, որպեսզի համայնքները կարողանան տեսակետ հայտնել և սա առաջին անգամ լինելով մեր սահմանադրության մեջ տեղ գտնվող սկզբունքներից անկախ, սա ազգային և պետական, ոչ միայն հայ ժողովրդի, այլ ՀՀ որպես պետություն դոկտրինան է, որ արդեն ժայթքում է, և որի հիման վրա մենք տեսնում ենք, որ թե հայ –թուրքական այժմեական հարցերի վերաբերյալ, թե պատմական առումով ցեղասպանության հետ կապված, թե հայ ժողովրդի տեղը միջազգային ընտանիքի հետ հարաբերակցությամբ։ Այս տեքստը կարդալիս ես լցված էի հպարտությամբ՝ հույս ունենալով, որ այդ ուղղությամբ պետք է իսկապես աշխատել, որ այս դոկտրինայի հռչակագիրը չդառնա միայն 100-րդ տարելիցի առիթով ստեղծված հռչակագիր, այլ դառնա յուրաքանչյուր պետական ներկայացուցչի արտաքին քաղաքականության և անհատ հայի, իր ազգի նկատմամբ և աշխարհի հետ հարաբերակցության մեջ ամեն մի քայլափոխի և քաղաքական ակտի ուղեցույցը։ Սա ուղեցույց է մեր ժողովրդի համար և այն բավական ամբողջական է թե՛ քաղաքական, թե՛ ազգային և թե՛ փիլիսոփայական հարցադրումների մեջ։

-Ֆրանսիայից արդյո՞ք մեծ պատվիրակություն կայցելի ապրիլի 24-ին Հայաստան Ֆրանսուա Օլանդի հետ։

-Քննարկումների մեջ ենք նախագահական պալատի հետ։ Մասնակցիների վերջնական պատկերն այս պահին չկա, բայց ենթադրվում է, որ բավական մեծ պատվիրակություն պետք է գա։ Ֆրանսիայի նախագահի ձայնը դեռ 2014-ին ինքնահրավիրվելու Հայաստան նախքան ստանալու հրավերը, սա նաև ֆրանսահայ գաղութի այսօրվա նախագահության հետ ունեցած որակական հարաբերությունների արգասիքն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում