Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Իսպանական ակումբը պատրաստ է 43.5 մլն եվրո վճարել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչԿարլո Անչելոտին անձամբ է խնդրել ղեկավարներին ձեռք բերել կոլումբիացի 29-ամյա ֆուտբոլիստի իրավունքները:
Հիշեցնենք, որ Ֆալկաոյի տրանսֆերը պատկանում է «Մոնակո»-ին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, որտեղ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս վարձավճարով, նա անցկացրել է 20 հանդիպում, 4 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:








































