Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Կրկին գնդակոծություն Տավուշում. կա վիրավոր. մամուլ

Երեկ Տավուշի մարզի Մովսես գյուղի մարտական դիրքերից մեկում՝ «Շուրայի պավարոտում», հակառակորդի բացած հրազենային կրակից վիրավորվել է պայմանագրային զինծառայող: Լուր էր տարածվել, որ սահմանապահը զոհվել է, սակայն Բերդի բժշկական հոսպիտալից «Հայկական ժամանակին» տեղեկացրին, որ զինծառայողը վիրավոր է: Այլ տեղեկություն հոսպիտալից հրաժարվեցին հայտնել:

Երեկ Տավուշի սահմանամերձ գյուղերում դա միակ միջադեպը չի եղել: Առավոտյան ժամերից սկսած, մինչև կեսգիշերն անց, կրակոցներ են եղել Բերդի տարածաշրջանի սահմանի երկայնքով, գնդակոծության են ենթարկվել Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը: Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է բացել ժամը 15-15:30-ից սկսած: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հայտնեց, որ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակ է բացել գյուղացիներից մեկին պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ, որտեղ եղել է նրա ընտանիքը: Բարեբախտաբար վնասվել է միայն մեքենայի առաջամասը, ուղևորները հասցրել են թաքնվել: Հակառակորդի կրակից վնասվել է նաև գյուղի գազատար խողովակը, հրդեհ է բռնկվել, գազամատակարարումը կես ժամով ընդհատվել է: Սամվել Սաղոյանն ասաց, որ գյուղի և դիրքերի վրա «աշխատում» են նաև ադրբեջանական նշանառուները: «Մարդիկ անհանգիստ վիճակում են: Գյուղի երիտասարդները գյուղամիջում հավաքված են, քննարկում են: Նապաստակի նման ՝ մի աչքը բաց, մեկը փակ, ապրում ենք»,- ասաց համայնքի ղեկավարը:

Այգեպարում կրակոցները սկսվել են առավոտից: Այս մասին «ՀԺ»-ն տեղեկացավ համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանից: «Տարբեր տրամաչափի զենքերով են կրակում: Տանիքների վրա են կրակում, խփածը պայթում ա: Էս պահին ոչ մեկը տնից դուրս չի գալիս, բոլորը տներում են, մեքենա չի կարողանում դուրս գա, ոչ էլ լույս ենք կարողանում վառել: Ժողովուրդը թաքնված է նկուղներում»,- պատմեց Այդինյանը:

Ներքին Կարմիրաղբյորի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ նշեց, որ կեսգիշերից երկու ժամ առաջ հակառակորդը սկսել է գնդակոծությունը և ժամը 23:50-ի դրությամբ շարունակվում է: Կրկին գնդակոծությունների թիրախը գյուղի տներն են:

Նշենք, որ Շամշադինի տարածաշրջանը 184 կմ երկայնքով սահման ունի Ադրբեջանի հետ և նման դեպքեր լինում են տարվա մեջ մի քանի տասնյակ անգամ: Գյուղացիներից մեկը, ում անունը չենք նշում, թերթի հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ գնդակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվում: Հատկապես, երբ թիրախը տներն են, հաճախ են կտուրները բռնկվում: Մի քանի համայնքներ դիմել են պետական մարմիններին, այդ թվում՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, խնդրելով, գոնե յուրաքանչյուր թաղամասին մի քանի հատ կրակմարիչներ տան, հրդեհները մարելու համար: Տավուշի մարզպետը, ով նաև մարզի քաղպաշտպանության շտաբի պետն է և Սերժ Սարգսյանի կամ Սեյրան Օհանյանի այցերի ժամանակ՝ գնդապետի համազգեստ հագնելով մեկնում է սահման, խնդրանքն անարձագանք է թողել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում