«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կարող է մասնակցել Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Սելտա»-ի դեմ խաղին:
Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ արգենտինացին թիմի հետ մեկնել է Վիգո` «Սելտա»-ի դեմ արտագնա հանդիպմանը:
Հիշեցնենք` Մեսսին վնասվածք էր ստացել, ինչի պատճառով ստիպված էր եղել բաց թողնել Արգենտինայի հավաքականի ընկերական երկու հանդիպումները:







































