Եվրոպական համակարգողը անհանգստություն էր հայտնել Գերմանիայում թռիչքների անվտանգության ոլորտում թույլ հսկողության կապակցությամբ Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի կործանումից դեռ մի քանի ամիս առաջ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
2014թ. նոյեմբերին ԵՄ պաշտոնական մարմինները Գերմանիայի ավիացիոն իշխանություններին են ուղարկել հրահանգներ՝ վերացնելու խնդիրները թռիչքների անվտանգության ապահովման ոլորտում՝ գրում է պարբերականը:
Եվրահանձնաժողովը իր հրահանգներում Գերմանիայի ավիացիոն իշխանությունների ուշադրությունն ուղղել է ծառայությունում կադրերի քրոնիկական դեֆիցիտի վրա, որոնք պատասխանատու են ինքնաթիռների անձնակազմի ստուգման, ինչպես նաև բուժզննման համար:









































