Բրիտանական թագավորական պալատը քննադատել է իտալական Chi ամսագրի` հղի դքսուհու լուսանկարները տպագրելու որոշումը։ Դրանք զույգի լողափնյա հանգստի ժամանակ արվել են պապարացիների կողմից:
Հուլիսին իրենց առաջնեկի ծնունդին սպասող Քեյթն ու Ուիլյամը Մյուստիկ կղզում հանգստանում են: Ֆոտոլրագրողները կարողացել են նրանց այնտեղ գտնել և լուսանկարել 31-ամյա հղի դքսուհուն: Իտալական ամսագիրը նպատակ ունի դրանք տպագրել հայտնի մարդկանց կյանքը պատմող էջում:
Հայտարարության մեջ մտահոգություն է հնչում, որ նոր լուսանկարները պետք է տպվեն արտերկրում, որը զույգի անձնական կյանքի իրավունքի ոտնահարում է:
Chi ամսագիրը պատկանում է Սիլվիո Բեռլուսկոնիի Mondadori Group ընկերությանը: Այս ամսագիրը, ինչպես և ֆրանսիական Closer-ը, 2012 թ. հրապարակել էր կիսամերկ Քեյթի լուսանկարները, ով հանգստանում էր Ֆրանսիայում: Այդ դեպքը ևս բրիտանական ընտանիքի կողմից քննադատության էր արժանացել:










































