Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը վաղը սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Գրանադա»-ի հետ:
Վնասվածքի պատճառով երկար դադարից հետո խաղադաշտ է վերադառնալու կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Խամեսը լինելու է մեկնարկային կազմում: Կոլումբիացին խաղադաշտ դուրս չի եկել վերջին 2 ամիսներին: Նա վնասվածք էր ստացել «Սևիլիա»-ի հետ խաղում (2:1):
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Խամեսը մասնակցել է 20 հանդիպման` խփելով 8 գոլ ու կատարելով 7 գոլային փոխանցում:









































