Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարությունը մի հայտարարություն է տարածել, որում քննադատության է ենթարկել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները:
Դրանց արդյունքում Գազայում սպանվել է 19 մարդ, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Իսկ իսրայելական կողմն ունեցել է 2 վիրավոր:
Բացի այդ, հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն և առողջ մտածելակերպ դրսևորել:
Հիշեցնենք, որ թեև հինգշաբթի օրը ՀԱՄԱՍ-ը զինադադար էր հայտարարել, այնուամենայնիվ, ապրիլի 9-ին Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Գազայի հարավին:










































