Tuesday, 21 05 2024
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին

Րաֆֆին իմ մտքում և իմ սրտում միշտ կլինի առաջինը (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանը:

– Տիկին Հովհաննիսյան, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի միանձնյա որոշո՞ւմն էր ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելը, թե՞ միասին որոշեցիք:

– Որոշումն իրենն է: Ինքն իր որոշման մասին հայտնեց և՛ իր ծնողներին, և՛ ինձ, և՛ մեր ընտանիքի մյուս անդամներին: Ես ուրախությամբ չընդունեցի այդ որոշումը, բայց ես գիտեմ՝ Րաֆֆին ինչ որոշում ընդունում է, դա ոչ միայն իր համար, այլ նաև ժողովրդի համար է ճիշտ, և ես պետք է նրա կողքին լինեմ և պետք է զորակցեմ նրան իր բոլոր որոշումների ժամանակ:

– Ասում են՝ Դուք անմիջական ազդեցություն ունեք նրա որոշումների կայացման վրա: Որքանո՞վ են այս լուրերը հավաստի:

– (Ծիծաղում է) Թյուրըմբռնում է: Կարծում եմ` ճիշտ հակառակն է անում, ինքն իմ խորհուրդները հարցնում է, բայց անում է ճիշտ հակառակը՝ իմանալով, որ ես և երեխաները միշտ իր կողքին պետք է լինենք: Մենք իսկապես հավատում ենք Րաֆֆիին, հավատում ենք իր անկեղծությանը, ուժերին և հավատում ենք, որ ամեն ինչ սկսվում է ընտանիքից: Եթե ուժեղ է ընտանիքը, ուրեմն նաև պետությունը և ժողովուրդը ուժեղ կլինեն:

– Ասացիք, որ հավատում եք իր ուժերին, սակայն այսօր,  երբ կարծես պարզ է՝ ինչ է տեղի ունենում ընտրությունների ժամանակ, արդյոք չփորձեցի՞ք նրան հետ  պահել:

– Անշուշտ, մենք քսան տարվա դառը փորձ ունենք, ընտրություններ, որոնք երբեք չեն գրանցել ժողովրդի իսկական ցանկությունը, բայց կարծում եմ՝ սա պատճառ չէ, որ բոլորս ձեռքերը ծալենք-նստենք և ասենք՝ այդպես է լինելու: Ընդհակառակը, ժողովուրդն իր առաջնորդներին է նայում, թե ինչ ուժգնությամբ պետք է պայքարենք: Մեր պարտքն է, մեր պարտականությունն է և մեր ցանկությունն է, որ այն, ինչն անարդար է, դրա դեմ պայքարենք մեր օրինակով, և եթե դա զրկանքների գնով է, պետք է առաջինը մենք կրենք այդ զրկանքները:

– 2007-ին այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվեցին «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի ընթացքում, կարծես էականորեն տարբերվում են 2013-ի տեխնոլոգիաներից: Կասե՞ք՝ ինչո՞ւ հանեց Րաֆֆի Հովհաննիսյանը իր վերարկուն, ինչո՞ւ որոշեց, որ պետք է գնա պատահական վարսավիրանոց: Շատ են խոսում այն մասին, որ նա կիրառում է արևմտյան  տեխնոլոգիաներ, որոնք հայաստանյան միջավայրի համար ընկալելի չեն:

– Եթե հետ գնանք և հիշենք 92-ի ԱԳ նախարար Րաֆֆիին, կտեսնենք, որ նա այդ տարիներին վերարկու չէր կրում: Վերջին մի քանի տարիներին սկսեց վերարկու կրել, որովհետև նիհարեց և սկսեց մրսել, բայց նորից կարողացավ հանել վերարկուն, որովհետև տանը մարզվում է, արդեն շատ պնդացել է, և առհասարակ Րաֆֆին սիրում է ցուրտը: Տանը մենք միշտ կոնֆլիկտ ունենք, որովհետև մեր ննջասենյակում մեկ էլ տեսնում եմ՝ ես տաքությունն եմ միացրել, իսկ ինքը պատուհանն է բացել: Սա նորություն չէ, այս խնդիրը միշտ ունեցել ենք: Իսկ ինչ վերաբերում է այն մոտեցմանը, որ ինքը ժողովրդին բարևում է, գնում է հարսանիքներ, թաղումներ, ավտոբուս է նստում, կարող եք զրուցել մարդկանց հետ և տեսնել, որ ինքը իր կյանքի վերջին 20 տարին այդպես է ապրում, և սա մի ձև է, որը սուտ չես կարող անել:

– Այսինքն՝ ոչ թե քաղաքական տեխնոլոգիա է, այլ սրտաբուխ պոռթկո՞ւմ:

– Սա Րաֆֆին է, և ես կարծում եմ` ամենալավ տեխնոլոգիան այն է, երբ մարդն ազնիվ է մնում, չի դավաճանում ինքն իրեն, որովհետև սա փոքր երկիր է, մարդիկ տեսնում են քեզ, շփվում են 20 տարի: Մեր ընտանիքը հանրության առջև ապրում է բաց: Ես մարտահրավեր եմ ուղարկում բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են՝ սա տեխնոլոգիա է, թող փորձեն մեկ օր դա անել, ութ ժամ քայլել ժողովրդի մեջ, բարևել և տեսնել՝ արդյոք իրենք հանգի՞ստ են զգում դրա մեջ: Ուզում եմ հետ գնալ 85 թվական, երբ մեր մեղրամիսը եկանք Հայաստանում անցկացնելու. ես ծնվել եմ Հայաստանում և առաջին անգամ էի վերադառնում իմ ծննդավայր իմ ամերիկացի ամուսնու՝ Րաֆֆիի հետ, որը իր ընտանիքի հետ մի քանի անգամ արդեն եղել էր Հայաստանում: Հիշում եմ՝ գնացել էինք Գառնի, և շատ էինք ուզում տեսնել հայ գյուղացին, հայ մարդը ինչպես է ապրում, Րաֆֆիին ասացի` արի իմ հետևից, և տաճարի ձախ թևի տան առաջին դուռը թակեցի և մեկ գավաթ ջուր խնդրեցի: Անշուշտ,  գիտեք` ինչ հյուրասեր է հայ գյուղացին, մի քանի րոպեից մենք արդեն իրենց հյուրասենյակում էինք և զրուցում էինք: Եվ հենց այդ օրվանից մենք մեզ ավելի հանգիստ սկսեցինք զգալ մեր ժողովրդի հետ:

– Հնարավո՞ր է՝ հենց դա էլ խթան հանդիսացավ Հայաստանում վերջնականապես հաստատվելու:

– Թերևս, սփյուռքում բանաստեղծությունների մեջ հայրենասիրությունը միշտ կապվում է հողի, երկրի, Արարատի հետ: Ինձ համար հայրենիքը մարդիկ են: Ես և Րաֆֆին կարող ենք և՛ հողը սիրել, և՛ ծառը սիրել, բայց այս ամենն արժեք չեն ունենա, եթե հայ մարդը չլինի: Հայ մարդն է, որ իր շնչով, իր կյանքով այդ ամենին  նշանակություն է տալիս, և իսկապես մենք մեզ շատ հանգիստ ենք զգում ժողովրդի մեջ:

– Եղե՞լ է այս տարիներին որևէ պահ, որ ափսոսած լինեք Հայաստան գալու համար:

– Չեմ թաքցնի, եղել են պահեր, երբ մարդիկ նեղացրել են, և ես հարց եմ տվել Րաֆֆիին՝ ի՞նչ ենք անում այստեղ, բայց երբեք ու երբեք Րաֆֆիի մոտ սասանում նույնիսկ չեմ նկատել, և իր համոզմունքը, սերն այնքան վարակիչ են եղել, որ նման առիթներ քսան տարվա մեջ շատ չեն եղել: Երբ հիասթափվել ենք, երբ նեղվել ենք, երբ տխրել ենք, բավական է եղել մեկ ժամ քայլել փողոցով և լսել մարդկանց խոսքերը, որոնք շնորհակալություն էին հայտնում Րաֆֆիից, որ մնաց: Գիտեք, լավ բան է ունենալ նյութական հարստություն, թանկարժեք զարդեր, ճոխ տուն, բայց դրանից հետո ի՞նչ, ինչո՞ւ ես ապրում այս կյանքը, ո՞րն է քո առաքելությունը: Հիմա մարդիկ կլինեն, որոնք գուցե կմտածեն՝ ինչ հեշտ է ձեզ համար այս ամենը խոսել, որ դուք օրվա հացի խնդիր չունեք, բայց ես վստահեցնեմ, որ ունենալով «Օրրանը», այնտեղ ես շփվում եմ ամենաաղքատ ընտանիքների հետ, այցելում նրանց տները, և որքան էլ դժվար են պայմանները, այն հոգեկան հանգստությունը, որ տալիս է հայրենիքը, դուք ոչ մի տեղ չեք կարող գտնել:

– Դուք և Ձեր ամուսինը ՀՀ քաղաքացիներ եք, իսկ Ձեր երեխանե՞րը:

– Մեր երեխաները ծնվել են Միացյալ Նահանգներում և Ամերիկայի քաղաքացի են՝ չնայած դպրոց գնացել են Հայաստանում: Հիմա մի մասը ուսանում է Միացյալ Նահանգների համալսարանում և չեն ստացել իրենց քաղաքացիությունը: Դա իրենց որոշումը կլինի, երբ ժամանակը գա, բայց իմ տասնհինգ տարեկան տղաս որոշել է` պետք է լինի ՀՀ քաղաքացի և ՀՀ քաղաքացի դարձավ: Մենք շատ հպարտ ենք նրանով, նա անպայման կծառայի հայկական բանակում: Ես կարծում եմ՝ որպես ծնողներ՝ իմ և Րաֆֆիի պարտքն է դաստիարակել առաջինը լավ մարդ, լավ հայ, և հետո իրենց որոշումը թող լինի՝ ինչպես պետք է ծառայեն հայրենիքին: Մեծ տղաս՝ Կարինը, քսանվեց տարեկան է, ՀՀ քաղաքացի չէ, բայց նա լիարժեք հայ է, և վերջերս նրա` Ցեղասպանության մասին պատմող գիրքը, որը գրվել է անգլերեն լեզվով և հրատարակվել Ամերիկայի ամենամեծ հրատարակչության կողմից, թարգմանվել է հայերեն, և հիմա արդեն թուրքերեն է թարգմանվել թուրքերի կողմից:

– Այսինքն՝ կարևոր չէ՞ ՀՀ քաղաքացի լինես:

– Կարծում եմ՝ կարևոր է: Բայց մենք օրինակներ ունենք աշխարհով մեկ, մենք Շառլ Ազնավուր ունենք, Գաֆեսճյան ունենք, բազմաթիվ գիտնականներ ունենք, որոնք ՀՀ քաղաքացի չեն եղել, բայց դա ամենևին չի նշանակում՝ նրանք իրենց լուման չունեն հայրենիքի բարելավման գործում:

– Պարոն Հովհաննիսյանի նիհարելու որոշման վրա ո՞վ է ազդեցություն ունեցել: Լսել եմ, որ ընկերները, նրա իմիջի վրա աշխատողներն են այդ խորհուրդը տվել:

– Րաֆֆիի մայրիկը բժշկուհի է և երկարատև պայքար էր տանում, քանի որ  մեր աչքի առաջ տեսնում էինք, որ Րաֆֆին չափերով մեծանում էր և սրտի խնդիրներ են առաջ գալիս: Րաֆֆիի մայրիկը մի կողմից, ես մյուս կողմից խրախուսում էինք իրեն, բայց Րաֆֆիին լավ ճանաչելով` այդ խրախուսանքի պահը շատ նուրբ էինք անում, որովհետև եթե մենք դա շատ ուժեղ անեինք, հակառակ ռեակցիան կունենար: Մի պահ  եկավ, որ ինքն իրեն լավ չէր զգում և սկսեց քայլել և մարզանք անել, քայլելու միջոցով սկսեց մարդկանց ավելի լավ ճանաչել և նաև նիհարեց:

– Ծոմի ժամանակ որքանո՞վ խորհրդակցեց Ձեզ հետ, կարծես նրա ծոմապահությունն էլ միանշանակ չընկալվեց:

– Ես հիմա շատ մեծ գաղտնիք կբացեմ. այդ օրը մենք «Ժառանգություն» կուսակցության համաժողովին էինք, և ինչպես միշտ, ես ու մեծ տղաս՝ Կարինը, իր հետ էինք: Կարծում եմ՝ Կարինը գիտեր՝ ինչ է մեզ սպասվում, բայց ես իսկապես չգիտեի՝ ժողովից հետո մեզ ինչ է սպասվում: Րաֆֆին, Կարինը և ես քայլեցինք դեպի Օպերա, այնտեղ ինձ համար ոչ մի տարօրինակ բան չկար, մենք նստեցինք նստարանին, և ահա եռագույնը վեր բարձրացավ: Զվարճալի էր այն խառնաշփոթը, որ ոստիկանների կողմից տեսանք, այդ օրերին Ազատության հրապարակը փակ էր ժողովրդի, ընդդիմության համար, ոստիկանները մեզ չէին մոտենում, և, անշուշտ, մի քանի րոպեից լսում եմ՝ Րաֆֆին հայտարարում է իր հացադուլի մասին, և  15 օր իսկապես շատ դժվար էր: Դրա համար հիմա այնքան լավ եմ հասկանում Անդրիաս Ղուկասյանի վիճակը: Ես իսկապես հասկանում եմ` ինչքան դժվար որոշում է թե՛ ընտանիքի, թե՛ հացադուլ անողի համար: Ես նրա կողքը նստած հարցնում էի՝ Րաֆֆի, ինչո՞ւ ես սա անում, ասում էր՝ պետք է սոված մարդու վիճակը հասկանաս, դու անտուն երեխաների հետ ես աշխատում, հիմա հասկացիր  և զգա մաշկիդ վրա: Եվ չնայած շատ դժվար էր, բայց ոչնչի հետ չեմ փոխի այն 15 օրերը, որ ապրեցինք…

– Րաֆֆի Հովհաննիսյանն  ի՞նչ տեսակ փեսա է Ձեր ընտանիքի համար:

– Շփացած, իրեն ամենաշատն են շփացնում, իմ քույրերի ամուսինները հատկապես են շփացնում, մենք շատ մտերմիկ ընտանիքներ ենք: Եվ երբ գնում ենք Միացյալ Նահանգներ, արդեն Րաֆֆիի ամենասիրած ճաշերը պատրաստ են լինում, ամեն ինչ Րաֆֆիի համար է, և բոլորը Րաֆֆիի կողքն են պտտվում:

– Քսանյոթ տարի միասին եք, շա՞տ են լինում խանդի դեպքեր:

– Երբեք, ո՛չ իր կողմից, ո՛չ իմ: Ավելին` ծիծաղում ենք այդ դեպքերի վրա: Այս օրերին շատ կանայք իրեն համբուրում են, իսկապես ինձ շատ դուր է գալիս և շատ հաճելի է այդ ամենը: Ես կարծում եմ՝ եթե ինքնավստահ ես, սիրով,  որևէ խոսք չի կարող լինել խանդի մասին, երբեք չի խանդել նույնիսկ երիտասարդ ժամանակ:

– Սերը տարիների ընթացքում ինչի՞ է փոխակերպվում՝ ընկերությա՞ն, բարեկամությա՞ն:

– Ես կարծում եմ՝ եթե կարողանում ես սերը և հարգանքը համատեղել, ամենամեծ նվաճումն է, որովհետև տարիների ընթացքում դուք դառնում եք նույն մարդը, նույնիսկ ձեր բնավորությունը, ձեր խոսքն է նմանվում իրար: Դրա համար սիրո հետ պետք է լինի հարգանքը, մանավանդ տղամարդու հարգանքը կնոջ հանդեպ:

Կինը կարող է բացվել, գեղեցկանալ, ակտիվանալ, միայն եթե իր կողքին կա խրախուսող ամուսին և տղամարդ: Կինը ուժեղ է, գեղեցիկ է, կինը լավ մայր է, ընկերուհի է, լավ քույր է, այս ամենը կա կնոջ մեջ, մանավանդ հայ կնոջ մեջ, միայն պետք տղամարդիկ կարողանան թույլ տալ, որ բացվի, և եթե դու կողքիդ ունես ուժեղ, ինքնավստահ տղամարդ, ինքը անպայման թույլ կտա, որ դու քո զորեղությամբ փայլես:

– Տիկին Հովհաննիսյան մեզանում նախագահ դառնալու դեպքում միշտ քննադատության, ատելության դրսևորումներ են լինում, պատրա՞ստ եք արդյոք դրան:

– Հուսամ՝ այս անգամ կլինենք բացառության մեջ, որովհետև պատմության մեջ լինում են բացառություններ: Ձեր ասածը ճիշտ է, քանի որ այն մարդը, որը ինչ-որ բան է փորձում անել, անպայման կունենա մարդիկ, որ կասեն` չէ, ճիշտ չի անում դա, հուսամ՝ Րաֆֆիի անկեղծությունն ու ազնվությունը մարդիկ կգնահատեն, և գոնե այս անգամ կկարողանանք պահել ժողովրդի համակրանքը: Մենք միշտ հանրության առջև բաց էջ ենք եղել, նա միշտ ազնիվ է գտնվել ժողովրդի առջև, ընդունել է իր սխալները: Տա Աստված, որ  նա դառնա մեր ժողովրդի առաջնորդը, անցյալի սխալներից ավելի սովորած, և մենք` ոչ միայն ինքը, այլ ես և իմ ընտանիքը, ամբողջովին կնվիրվենք մեր ժողովրդին:

– Սոցիոլոգիական հարցումները երկրորդ տեղում են Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տալիս: Սա ոգևորո՞ւմ է Ձեզ, թե՞ ընդհակառակը:

– Ես չգիտեմ՝ ինչքանով են ճիշտ սոցիոլոգիական հարցումները, ես նայում եմ մարդկանց, այն մարդկանց, ովքեր գալիս ընդունում են Րաֆֆիին, սա է ինձ համար սոցհարցումը, ինչքան ճշգրիտ կարող են լինել հեռախոսով 1600 հոգու հետ անցկացրած հարցումները`  դժվարանում եմ ասել, բայց ես գիտեմ,  որ Րաֆֆին իմ մտքում և իմ սրտում միշտ կլինի առաջինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում