ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2014 թ. սկզբին կհայտարարի Աֆղանստանից 34 հազար ամերիկյան զինծառայողների դուրս բերման մասին: Ակնկալվում է, որ այդ մասին նա կնշի իր ուղերձում:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ 2014 թ. վերջին ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս կբերի իր զորքի կեսը։ Թե որ մասը կմնա երկրում, պարզ կլինի առաջիկա ամիսներին:
Ավելի վաղ հայտնում էին, որ ԱՄՆ-ը կարող է Աֆղանստանում թողնել միայն 3-6 հազար զինվորական` դեսպանությունների պաշտպանության և աֆղանների կրթության համար:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը շնորհակալություն է հայտնել Օբամային իր երկրին օգնություն տրամադրելու համար և հույս է հայտնել, որ կողմերը համաձայնության կգան, որը համահունչ կլինի աֆղանական ժողովրդի շահերին:
Ներկայումս Աֆղանստանում ԱՄՆ-ը կենտրոնացրել է 50 հազար զինվորականների: Անցյալ տարի մայիսի սկզբին Օբաման և Քարզայը երկու պետությունների միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կնքեցին: Փաստաթուղթը ենթադրում էր ևս մեկ` անվտանգությանն առնչվող համաձայնագրի կնքում, որը դիվանագիտական շրջանակներում առավել հայտնի է որպես «զորքերի մասին արձանագրություն»: Հենց այս համաձայնագրի հիման վրա էլ 2014 թ. հետո ԱՄՆ զինվորականները կշարունակեն մնալ Աֆղանստանում: