Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Գրանադա»-ի դեմ հանդիպմանը:
Marca-ն նշում է, որ Խամեսը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից:
Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին, Երևանի ժամանակով 14:00-ին:










































