Գիշերը Հունաստանի երկու F-16 կործանիչներ են օդ բարձրացվել թուրքական ռազմական ուղղաթիռը զավթելու համար, որը մոտեցել էր հունական Կալիմնոս կղզուն, թռչել Իմիա, Ֆարմակոնիսի, Ագատոնիսի և Կալոլիմնոս կղզիների գլխավերևով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքական ուղղաթիռը նկատվել է տեղի ժամանակով ժ. 23.00-ին (Երևանի ժամանակով՝ 1.00 -ին), իսկ կես ժամ անց հունական ուժերի կործանիչները փորձել են ցածր բարձրությունից մոտենալ և զավթել այն, սակայն ուղղաթիռը լքել է Հունաստանի օդային տարածքը:
Միջադեպը գնահատվում է որպես «շատ լուրջ»: Սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ խախտումն է: Առաջին դեպքը՝ 4 օդանավերի մասնակցությամբ, տեղի էր ունեցել փետրվարի 1-ին: Ենթադրվում է, որ թուրքական ավիացիան ծովային զորավարժանքների է մասնակցում:
Երկու երկրների միջև առկա են տարաձայնություններ՝ կապված Էգեյան ծովի սահմանագծման հետ:








































