Ուկրաինական Femen շարժման ներկայացուցիչները Փարիզի Աստվածամոր տաճարում ակցիա են իրականացրել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի գահից հրաժարվելու պատվին,- հաղորդում է France Press գործակալությունը:
Զբոսաշրջիկներին միախառնված՝ 8 ակտիվիստուհիներ ներխուժել են տաճար, որտեղ փետրվարին ցուցադրվում են Նոթր-Դամ-դե-Փարիի 9 նոր զանգերը: Հանելով երկար վերարկուները՝ կիսամերկ կանայք փայտիկներով հարվածել են զանգերին և անգլերեն բղավել. «Պապն այլևս չկա»:
Կանանց մեջքին գրված է եղել «Վերջ հոմոֆոբիային», «Հավատքի ճգնաժամ», «Հաջողությո՛ւն, Բենեդիկտոս» արտահայտությունները:
Տաճարի պահակախումբը նրանց դուրս է բերել փողոց, որտեղ օրինախախտները սկսել են աղմկահարույց վանկարկումներով պաշտպանել ներկայումս ֆրանսիական կառավարությունում քննարկվող միասեռ ամուսնությունների և հոմոսեքսուլիստներին երեխաներ որդեգրել թույլատրելու վերաբերյալ օրենքները:









































