Հայաստանի Ազգայնական կուսակցությունը սատարում է Սերժ Սարգսյանին:
Հայաստանի Ազգայնական միավորման քաղաքական խորհրդի հավաքի ժամանակ միաձայն որոշվելէ ՀՀ նախագահական ընտրություններում միավորման բոլոր անդամների ձայները տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
«Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը.
«Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է ընդունել ՀՀ նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:
«Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին.
«Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրակական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
« Հայրենանվեր մահապարտներ» հայրենասրիական հասարակական կազմակերպության անդամները գնահատում են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայրենապաշտ գործունեությունը և նախագահական ընտրություններում քվեարկելուեն Սերժ Սարգսյանի օգտին» :
«Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին
«Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում» հասարակական կազմակերպության վարչությունը իր արտահերթ նիստում որոշում է ընդունել ՀՀ նախագահական ընտրություններում իր ձայնը տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և կոչով դիմել Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող բոլոր գետաշենցիներին և համակիրներին` միանալ իրենց նախաձեռնությանը:








































