Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

«Ֆաս» հրամանը տրվել է իշխանության կողմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կոնֆլիկտոլոգ, քաղաքագետ, Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների հետազոտության բաժնի ներկայացուցիչ Արիֆ Յունուսովը:

– Պարոն Յունուսով, Ադրբեջանի Գյանջա քաղաքի կենտրոնական հրապարակում ի նշան բողոքի Այրամ Այլիսլիի «Քարե  երազներ» վեպի դեմ, այրել էին գրողի բոլոր գրքերը: Թեև լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ, ըստ ադրբեջանցի պրոֆեսորներից մեկի,  դա տեղի է ունեցել այն պատճառով, որ «գրողը վիրավորել է ադրբեջանցիներին և ցինիկ հայերին ներկայացրել է որպես աշխարհի ամենալավ ժողովուրդ», կմանրամասնեք՝ ինչո՞ւ:

– Իսկ ի՞նչ կարելի է ասել այդ մասին: Դա մեկնաբանելը շատ բարդ է:  Դա պարզապես ամոթ է: Դա ամոթ է և ադրբեջանական հասարակության, և ադրբեջանական իշխանության համար, որ նման բան են թույլ տվել: Դա կյանքի ամենալավ դրվագը չէ, մեկնաբանել բացարձակ չեմ ցանկանում, որովհետև դա շատ ամոթալի է: 

– Նման  դեպքերում անհանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերում  Ադրբեջանի հասարակության ո՞ր հատվածը՝ մտավորականությո՞ւնը, թե՞…

– Իհարկե, հասարակության ոչ ամենալավ հատվածի մասին է խոսքը: «Ֆաս» հրամանը տրվել է իշխանության կողմից  այն բանից հետո, երբ նախագահը հրամանագիր ստորագրեց, որ հեղինակին զրկում է ազգային մրցանակից: Շրջապատում գտնվող իշխանության ծառաների համար, ովքեր նայում են «կառավարության բերանին», դա  հրաման էր` «ֆաս»: Սա սովորական իրադրություն է, ինչպես ԽՍՀՄ-ում, երբ հրաման էին  տալիս` առանց գրքի բովանդակությունն անգամ ընթերցելու: Իհարկե, կային մարդիկ, ովքեր իսկապես վրդովված էին, մասնավորապես այս դեպքում խոսքը փախստականների մասին է: Վեպի երրորդ հատվածում  խոսք է գնում Հեյդար Ալիևի մասին, ով իր սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել: Սա էր հիմնական պատճառը, որ հիստերիա բարձրացավ:

– Մի՞թե այսօր էլ Ադրբեջանի հասարակությունն այդքան անհանդուրժող է:  

– Միանշանակ չենք կարող ասել, ինչպես և Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքը՝ մի մասը քննադատում էր, մյուս մասը՝ ողջունում:  Այստեղ կարելի է պարզապես առանձնացնել տոկոսային հարաբերակցությունը: Բայց ասել, որ ամբողջ հասարակությունը դատապարտել է կամ ողջունել է` սխալ է: Հարցն այն է, որ արվում է այն, ինչ թելադրվում է  նախագահական ապարատի կողմից: Համացանցում մարդիկ ազատ արտահայտվում են, եթե սրան նայենք` այստեղ  մասնավորապես երիտասարդների շրջանում վերաբերմունքը հայերի նկատմամբ շատ ավելի լավ է, քան իշխանությունների ամոթալի գործողությունները:  Ընկալում կա, որ Ադրբեջանում խտրականություն կա, դա այդքան էլ այդպես չէ: Իհարկե, մեծամասնությունն անում է` ինչ իշխանություններն են թելադրում, բայց նաև այլ կարծիքներ կան: Վերաբերմունքը տարբեր է, կան իշխանություններին ենթակա անձինք` ինչպես ԽՍՀՄ-ում, երբ չկարդալով ստեղծագործությունները` սկսում էին դատապարտել:

– Վերջին տարիների ընթացքում վերաբերմունքը հայերի նկատմամբ չի՞ փոխվել:

–  Բարդ հարց է, եթե հարցնեիք` մեծացե՞լ է այն անձանց թիվը, ովքեր ցանկանում են ղարաբաղյան հարցի կարգավորումը զենքի միջոցով, ես` որպես սոցհարցումներ իրականացնող, կասեմ, որ այդպիսի անձանց թիվը մեծացել է: Թվում է, թե հեշտ հարց եք ուղղել, բայց միանշանակ պատասխան տալը դժվար է, որովհետև մի շարք այլ հանգամանքներ կան՝ պատերազմի հանդեպ վերաբերմունք, հայերի նկատմամբ վերաբերմունք, սրանք նույն բաները չեն: Ադրբեջանում հայերի նկատմամբ վերաբերմունքը դառնում է ավելի արմատական, դա ճիշտ է, բայց նաև հասկանալի, որովհետև երկիրը պատերազմում պարտվել է:

– Պարոն Յունուսով, հասարակության մեծամասնությունն ինչպե՞ս է տեսնում ղարաբաղյան հակամարտության  լուծումը:

– Հասկանալի է, որ ցանկություն կա, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում: Արմատականությունն  ու պատերազմելու ցանկությունը պայմանավորված են նրանով, որ հավատ չկա, թե հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում