Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ծիծեռնակաբերդում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը: Առաջինը հերթապահությունը ստանձնել են Երևանի թիվ 42 դպրոցի սաները:

Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախաձեռնությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է, որը արժանացել է պետական հանձնաժողովի հավանությանը:

«Ապրիլի 1-ից 23-ը, ժամը 10-ից 18-ը աշակերտները հերթափոխով կոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը: Բնական էր այս պոռթկումը, ցանկությունը: Մեծ քարոզչական աշխատանք չէր պահանջում. գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծնողների մեծամասնությունը ևս ողջունել է վերոնշյալ արարողակարգը:

«Ակնհայտ է, որ «Պատվո պահակ” հերթապահության մասնակիցների մոտ կա հուզմունք, պատմական հիշողություն և այստեղ կանգնելու հպարտություն: Այս նախաձեռնության մեջ մենք ներառել ենք ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցները: Այս տարի միայն մայրաքաղաքի դպրոցներն են մասնակցում, բայց ունենք հայտեր, որ մարզերից էլ մասնակցեն: Այնքան մեծ էր աջակցությունը, որ մեզ խնդրում են, որ ակցիան դեռ չմեկնարկած` այն դառնա ավանդական, և մենք ամեն տարի իրականացնենք այս միջոցառումը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ նման արարողակարգ կա նաև այլ երկրներում:

Նախարարի խոսքով` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն պատասխանատվություն է վերցրել իրականացնել ինչպես ցեղասպանության տարելիցի պետական հանձնաժողովի հիմնական ծրագրերը ոլորտում, այնպես էլ այլ ծրագրեր, որոնք պետական ծրագրերի մաս չեն, բայց նույնպես ոգեկոչման և պայքարի մասն են հանդիսանում:

«Պետական ծրագրերից հիշեցնեմ, որ այս ամսվա ընթացքում մենք դպրոցներում կունենանք անմոռուկների պատրաստման դաս, որին կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի մարդիկ: Մենք պատրաստվում ենք մեր աշակերտների ձեռքով 1,5 միլիոն անմոռուկ ստեղծել, և դրանք բաժանել ապրիլի 24-ին: Ուզում ենք նաև հատկապես ավագ դպրոցների աշակերտների հետ խոսել Համահայկական հռչակագրի մասին: Բացի այդ, մեր դպրոցներն ակտիվ մասնակցում են «Պատմիր քո պատմությունը» նախաձեռնությանը. մեր աշակերտները բաց շարադրության միջոցով պատմում են իրենց ընտանիքի կամ ծանոթների՝ ցեղասպանության հետ կապված պատմությունները»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ միջոցառումները չեն սահմանափակվում միայն դպրոցներով:

«Բուհական կոնֆերանսներ, երիտասարդական միջոցառումներ ևս կլինեն: Բացի այդ, շատ կարևոր ենք համարում արտերկրում մեր աշխատանքը՝ ոչ միայն սփյուռքահայ գաղթօջախներում, այլ հենց արտասահմանցիների հետ: Ես մի անգամ ակնարկել եմ, որ մի շարք եվրրոպական և ամերիկյան երկրներում սեպտեմբերի 1-ից Հայոց ցեղասպանության մասին դասընթաց կամ բաց դասեր կլինեն: Չեխիայում, օրինակ, բաց դասի կուրս է մշակվել: Որոշ տեղերում Հայոց ցեղասպանության հիշատակումը կներառվի պատմության դասագրքերում, որոշ երկրներում էլ՝ հավելյալ ժամ՝ հատկացված այս ողբերգությանը»,-ամփոփել է նախարարը:

DSC_9549

DSC_9551

DSC_9568

DSC_9571

DSC_9585

DSC_9590

 

Լուսանկարները` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում