Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Էրեբունու բնակչին թույլ չտվեցին լսել Սերժ Սարգսյանին (լուսանկարներ)

ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները պարտիական միջոցառումներ են հիշեցնում` այդ բառիս բուն իմաստով: Փակ հանդիպումներին մասնակցում են մեծամասամբ ՀՀԿ-ականները` դպրոցների, մանկապարտեզների կոլեկտիվներ, որոնք ներս են մտնում հատուկ ցուցակներով և անձնագրերով: Թվում է` տարածքների ՀՀԿ պատասխանատուները մրցում են իրար հետ, թե ով ավելի բարձր ծափերով ու մեծ ոգևորությամբ կընդունի Սերժ Սարգսյանին:

Երեկ, օրինակ, Էրեբունի համայնքի հանդիպմանը մտնում էին դպրոցների և մանկապարտեզների կոլեկտիվները ցուցակներով` հիմնականում ՀՀԿ-ականներ, օրինակ` ներկա էին 71 մանկապարտեզի ու 107 դպրոցի անձնակազմերը և այլն: Այնտեղ էր Էրեբունու վարչական շրջանի ամբողջ աշխատակազմը: Աշխատակազմի ղեկավարն անձամբ էր կառավարում «ներս թողնելու օպերացիան»: Թաղապետի պաշտոնակատար Ալեք Խաչատրյանը զբաղված էր մարդկանց տեղավորելով:

Էրեբունի համայնքի բնակիչ, դեղագետ Արև Խաչատրյանին երեկ այդպես էլ թույլ չտվեցին ներս մտնել և ներկա գտնվել հանդիպմանը` պատճառաբանելով, թե իր անունը ցուցակում չկա, դահլիճում էլ տեղ չկա իր համար. «Ես հանդիպում եմ ուզում, հարց ունեմ, նամակ ունեմ փոխանցելու»,- մուտքի մոտ համոզում էր կինը: «Ես կուսակցական չեմ, ուզում եմ էդ մարդուն ընտրեմ, բայց ես ուզում եմ լսեմ իրան, որ ընտրեմ, դա հնարավոր չի՞»,- հարց ուղղեց կազմակերպիչներին: Կազմակերպիչներն անդրդվելի մնացին ու հետ ուղարկեցին թեկնածուի հետ հանդիպման եկած կնոջը: Կինը հեռացավ տարածքի մոտ կայանված գերթանկարժեք մեքենաների միջով, որոնց տերերը եկել էին իրեն ու իր նմաններին ապահով Հայաստան խոստանալու, սակայն ՀՀԿ թեկնածուին լսելու և հարցեր ուղղելու հնարավորություն ունեին միայն ցուցակագրվածները:

Երեկվա հանդիպմանը եկել էին նաև շուո-բիզնեսի ու սերիալների կարկառուն ներկայացուցիչներ, օրինակ` երգչուհի Աիդա Սարգսյանը, ով նաև երգում է քարոզարշավի ժամանակ: Իսկ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը` Էրեբունու նախկին թաղապետ, ներկա պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, եկավ մեկ ժամ ուշացումով: Այդ ընթացքում դահլիճում նստածները հասցրեցին սառչել, քանի որ բոլորին ստիպել էին վերարկուները հանել և նոր մտնել դահլիճ, որն այդպես էլ լավ չէր տաքացել:

Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ու միահամուռ ծափահարություններով: Մհեր Սեդրակյանը, ով այդպես էլ չի ներկայանում ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստին` պատասխանելու, թե ինչու է սպառնացել «պոկել լրագրողի ծնոտը», գոհ հայացքով հետևում էր:

Սերժ Սարգսյանը երեկ ոչ միայն ապահով, այլև լուսավոր Հայաստան խոստացավ էրեբունցիներին և խուսափեց կրկնել, թե 150 հազար դրամով Հայաստանում ոչ ոք չի ուզում աշխատել: Թերևս ՀՀԿ թեկնածուն հասկացել է, որ Հայաստանում նման բան չի կարող լինել:

«Մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում է նկարահանվում»,- մշակույթի ներկայի և ապագայի առթիվ հարցին ի պատասխան հայտարարեց Սերժ Սարգսյանը` հավելելով, թե սերիալում նկարահանվելով դերասանները պետք է սովորեն: Թերևս հարկ է նկատել, որ սովորում են հատուկ ստուդիաներում, ոչ թե հեռուստաէկրաններին, դիտողի նյարդերի հաշվին: Նրա խոսքերով, «Գարեգին Նժդեհը» «շատ հաջողված ֆիլմ է», և «դա արդյունք է նրա, որ դերասանները բազմաթիվ անգամ սերիալներում դերակատարություն են ունեցել»: Հարց հնչեցնողը, ով նույնպես դերասան էր, չհամաձայնեց, որ ֆիլմը հաջողված է:

ՀՀԿ թեկնածուին սուր կամ հակադարձող հարցեր չեղան. հավաքվածները գիտեին, որ իրենք հիմնականում հանդիպման լսարան ապահովելու համար են այդտեղ: Հարցերը մեծամասամբ կրթության ոլորտից էին, քանի որ կրթության համակարգի աշխատակիցներն էին այնտեղ հիմնականում: Ընդ որում` Մհեր Սեդրակյանը երեկ հայացքով ֆիքսում էր յուրաքանչյուր հարց տվողին:

Լուսանկարները՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում