Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Անդալուսիայում: «Բետիս»-ը «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում ընդունել էր «Վալյադոլիդ»-ին:
Խաղն անցավ հավասար պայքարում, ու երկու կողմերն էլ լավ շանսեր ունեին հաղթանակ տանելու համար, սակայն գրոհների եզրափակիչ փուլում թիմերը հստակ չէին գործում:
Այդպես էլ գոլեր չգրանցվեցին այս խաղում: Կողմերը բավարարվեցին մեկական միավորով: Խաղը աչքի ընկավ միայն կոպտությամբ, ինչի ապացույցն են երկու կարմիր քարտերը:
«Բետիս» – «Վալյադոլիդ»՝ 0:0
Հեռացումներ՝ Ամայա, 90՛ – Ռուկավինա, 75՛










































