Երգչուհի, կոմպոզիտոր, ռեալիթի-շոուի աստղ, դերասանուհի Թոնի Բրեքսթոնը օրերս հայտարարել է երաժշտությունից վերջնականորեն հեռանալու որոշման մասին: Գրեմմիի մրցանակակիր և երկու երեխաների մայրը չի պատրաստվում ընդհանրապես լքել շոու-բիզնեսը: Նա ավելի հետաքրքիր ծրագրեր ունի: Թոնին ցանկանում է կենտրոնանալ դերասանի կարիերայի վրա և այլևս նոր ալբոմներ չի ձայնագրելու:
90-ականների աստղն ասում է, որ ուզում է սիրել այն գործը, որով զբաղվում է, իսկ երգեր գրելու և կատարելու հետ կապված կիրքն արդեն անցել է:
Իր վերջին հարցազրույցի ժամանակ Թոնի Բրեքսթոնն ասել է, որ ի վիճակի չէ երաժշտական ալբոմներ գրել: Նրան ավելի հետաքրքիր է խաղալ կինոյում և նկարահանվել ռեալիթի-շոուներում: Նա արդեն պատրաստվում է մի ֆիլմում խաղալ հրեային սիրահարված միայնակ մոր դերը: Սակայն Թոնին կանգ չի առնի: Նա շատ է ցանկանում ֆիլմում լեսբուհու դեր խաղալ: Դա իր համար կյանքի լավ փորձ կդառնա:
Թոնին չգիտի, թե ինչու է այդ կերպարն այդքան հետաքրքրում իրեն, սակայն համոզված է, որ դա իրեն անհրաժեշտ է: Նրա երկրպագուները իրենից այդպիսի քայլ դժվար թե սպասեն: Ընդհանրապես Թոնի Բրեքսթոնի շրջապատում շատ են ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդիկ, և բոլոր նրանց հետ նա ընկերություն է անում:








































