BBC բրիտանական հեռուստառադիոընկերության աշխատակիցները կկազմակերպեն մեկօրյա համաժողովրդական գործադուլ՝ բողոքելով աշխատատեղերի կրճատման դեմ:
Գործադուլը լրագրողները կհայտարարեն փետրվարի 18-ին:
«BBC-ն պատրաստ է վատնել պետական միջոցներն անհարկի ազատումների վրա, փոխանակ ապահովի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնածների տեղափոխումն այլ աշխատանքի»,- հայտարարել է լրագրողների ազգային միության նախագահ Միշել Ստանիստրիտը:
Ընկերությունը մտադիր է 5 տարվա ընթացքում աշխատանքից ազատել 2 հազար աշխատակցի:









































