Գիտնականները բազմիցս նշել են տղամարդկանց առողջության վրա պարբերական սեքսի ազդեցության մասին: Իսկ այժմ Ֆինլանդիայի գիտնականները հիշել են նաև կանանց մասին: Արդյունքում պարզվել է, որ լիարժեք և պարբերական սեռական կյանքը սիրտ-անոթային համակարգի առողջության լավագույն պրոֆիլակտիկան է:
«Պարբերական սեռական հարաբերություններ ունեցող կանանց մոտ սրտի նոպաներն ավելի քիչ են պատահում, քան միայնակ կանանց մոտ,-ասում է դոկտոր Լոտա Հայլոնենը: Միայնակ կանայք ավելի վաղ են մահանում: Սրտի նոպա տարած այն կանայք, ովքեր սահմանափակել են իրենց սեռական կյանքը, 2,5 անգամ ավելի շատ են մահացել»:








































