ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Հանձնաժողովի որոշմամբ՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ՝ ապրիլի 17-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ:
Քննարկվել է նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի հրաժարականի և նոր տեղակալի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Վահե Էնֆիաջյանին այսուհետ կփոխարինի Վահան Բաբայանը:











































