Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հրաչ Մուրադյանը սխալվեց միայն մեկ հարցում. Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի այրին՝ Լարիսա Աղաբեկյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մեծարգո պարոն նախագահ,

Երկու տարի առաջ դավադրաբար սպանվեց իմ ամուսինը՝ Հրաչ Մուրադյանը: Այս սուգը մեր ընտանիքինն է ու մենք այն ոչ մեկի վզին չենք ուզում փաթաթել: Ես, մեր զավակներն ու մեր մեծ, համերաշխ գերդաստանը փորձում ենք ապրել առանց Հրաչի, որովհետև նա մեզ ամբողջ կյանքում սովորեցրեց այդպես ապրել: Նա անձնական, ընտանեկան, նյութական կարիքների համար ժամանակ չուներ:

Այո՛, սուգը մերն է, իսկ կորուստը միայն մերը չէ, քանի որ նա միայն մերը չի եղել: Հրաչը պատերազմից հետո էլ զբաղված էր կյանքով մեկ հայրենի երկրին ծառայելով ու դեռ երկար պիտի ծառայեր Հայաստանի կայացման եւ զարգացման գործին: Ազատամարտի ընթացքում իր զոհված հերոս ընկերների կիսատ թողած գործը շարունակող Հրաչ Մուրադյանը հետպատերազմական ճգնաժամ ապրող մեր երկրում ազնիվ տեսակի մարմնացում էր, ով իր ղեկավարած փոքրիկ օղակում կարողացավ ապացուցել, որ հանցավոր գործելակերպի դեմ պատերազմը նույնպես անկոտրում կամք է պահանջում, որտեղ զենքը սրտացավությունն է, աննկուն կամքը, ազնվությունն ու անկաշառությունը:

Պարոն նախագահ,

Հրաչ Մուրադյանը սխալվեց միայն մեկ հարցում. նա չփնտրեց ներքին թշնամուն: Մինչդեռ իր ինքնուրույն ու հստակ կեցվածքով չընդունվեց համակարգի կողմից, ու զոհ գնաց հանցավոր մեքենային, քանի որ անկոտրում էր ու անդավաճան իր էությանը: Դա կանխամտածված ու ծրագրված սպանություն էր, որի մասին են վկայում սպանությանը նախորդած հանցագործությունները՝ հարձակումները, մահափորձը: Այն ժամանակ չբացահայտվեցին այդ հանցագործությունները և անպատժելիությունն ի վերջո հանգեցրեց Հրաչի սպանությանը:

Այսօր էլ, երկու տարի անց չի բացահայտվում սպանության գործը: Պարոն նախագահ, սա մարտահրավեր է ոչ միայն մեր ընտանիքի տոկունությանը, մեր ազգային անվտանգությանը, Հրաչի ընկերների, նրա գործին հավատացողների, պռոշյանցիների ու ամբողջ հասարակության ՀՀ արդարադատության հանդեպ վստահությանը, սա մարտահրավեր է նաև Ձեզ:

Ի վերջո ե՞րբ պետք է ստանանք հարցի պատասխանը, թե մեր երկրում հերոսին, պետական մտածելակերպ ունեցող ղեկավարին ո՞վ և ինչո՞ւ է սպանում և ե՞րբ է բացահայտվելու սպանությունը, վերականգնվելու արդարադատությունը և ե՞րբ պետք է վերանա այս անվսահության և անպատժելության մթնոլորտը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում