Իսպանիայի հարկային ծառայության աշխատակիցներն ուսումնասիրում են կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիի եկամուտները:
Չավին մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու մեջ: Կիսապաշտպանից կարող է գանձվել 4 մլն եվրո՝ իր գործակալի միջոցով տարբեր գովազդային պայմանագրեր ստորագրելու համար, եթե պարզվի, որ պայմանագրերում ֆինանսական պայմանները կեղծված են:
Հիշեցնենք, որ Չավին, ամենայն հավանականությամբ, 2015թ. ամռանը կփոխի ակումբային գրանցումը: Նրա ծառայություններով հետաքրքրվում է Քաթարի «Ալ-Սադդ»-ը:







































